Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սենատորը խոստովանել է՝ Սպիտակ տնից են իրեն խնդրել վետո դնել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա. Ermenihaber

Նոյեմբեր 25,2019 14:40

Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ:

Թուրքական «Ahaber»-ի փոխանցմամբ՝ Գրահամը axios-ի հետ զրույցում պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն էր, որ Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, ինչքանով, որ դա հնարավոր է»,-ասել է Գրահամը։

Հարցին, թե իրեն անհարմար զգում է Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար, Գրահամը պատասխանել է. «Այո, որովհետև ես հավանում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։

Հիշեցնենք, որ Գրահամից հետո ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա Սենատում երկրորդ անգամ էլ էր վետո դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930