Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գործի հանդեպ ճնշում կա». ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին եւս 2 ամիս կմնա կալանավորված

Նոյեմբեր 25,2019 14:15

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկարագձվել է երկու ամսով: Այսպիսով դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Կարեն Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը (լուսանկարում): Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանն ավելի քան 3 տարի առաջ եղել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը: Նրա պաշտպանի խոսքով՝ դատարանի որոշումը սպասելի էր. «Գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս քրեական գործի հանդեպ: Դատական իշխանությանը մեծ, շատ մեծ համարձակություն է այսօր պետք՝ այս գործով համարձակ եւ արդար որոշում կայացնելու համար: Գուցե այս գործում «կարմիր թելը» Կարեն Խաչատրյանի ազգանո՞ւնն է»:

Ամրամ Մակինյանի փոխանցմամբ՝ Կարեն Խաչատրյանի կողմից վնասի չափով փոխհատուցումը՝ ավելի քան 200 միլիոն դրամ, վաղուց կատարված է, ուստի հիմնավոր չէ վարույթն իրականացնող մարմնի պնդումը, թե լինելով ազատության մեջ՝ Կարեն Խաչատրյանը կխոչընդոտի գործի քննությանը: Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 27-ին ԱԱԾ-ի խուզարկությունների ավարտից հետո ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը բերման էին ենթարկվել: Նրանք մեղադրվում են ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2566799833438284/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930