Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանի աջակիցը եւս 1 ամիս կմնա կալանավորված

Նոյեմբեր 25,2019 13:51

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեկ ամսով երկարաձգել է երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանի կալանքի ժամկետը: Նման միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմինը:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Օհանջանյանի շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը, իր միջնորդությունն էլ՝ Օհանջանյանի կալանքը գրավի դիմաց ազատությամբ փոխարինելու մասին, մերժվել է: «Գնահատականս նույնն է՝ Սարգիս Օհանջանյանը քաղաքական բանտարկյալ է եւ շարունակում է մնալ այս կարգավիճակում»,-համոզմունք հայտնեց Վահե Եփրիկյանը:

Ի տարբերություն նախաքննական մարմնի՝ նա կարծում է, որ Օհանջանյանի կալանավորված մնալու հիմքերը բացակայում են. «Դատարանի այս որոշումը, բացի իշխանության հիմքին հաճելի լինելուց, այլ որակում չունի»:
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը, ինչպես նաեւ՝ Նարեկ Մութաֆյանը, բերման էին ենթարկվել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դեպքի առթիվ: Նրանք փողոցում հարցեր էին տվել դատավորին եւ տեսանկարահանել: Մեղադրվում են արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/345091756362225/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930