Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում էլ քննադատում են, որ իրենց ԱԱԾ-ական բլոգերը հայտնվել է շատ անհարմար իրավիճակում. Տաթեւիկ Հայրապետյան

Նոյեմբեր 25,2019 13:45

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր, որը հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

Այս առնչությամբ մտահոգություններ եղան, որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ ունենք ու այդ խնդրով պետք է շտապ զբաղվել:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում, որ ադրբեջանցին մուտք է գործում հայկական եկեղեցի, սա սադրա՞նք էր՝ պատասխանեց, որ իր համար, որպես ՀՀ քաղաքացի, մեծ հպարտություն էր տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետը պատասխանում ադրբեջանցուն. «Այլ հանգամանք է այն, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը այդ պահին գտնվում էր այնտեղ, անվտանգության առումով դա ինձ համար մտահոգիչ է»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ ադրբեջանական տրամադրություններին հետեւելով՝ այնտեղ էլ քննադատում են, որ Ադրբեջանի ԱԱԾ-ական բլոգերը հայտնվել է շատ անհարմար իրավիճակում եւ ընդհակառակը, ՀՀ վարչապետը կարեւոր շեշտադրումներ էր արել. «Ասում են, որ ավելի լավ էր նման գործողության չգնալ եւ նման անհարմար իրավիճակում չհայտնվեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930