Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցը Վանեցյանի հայտարարության մասին՝ եթե վտանգ է տեսել «Սորոսից», բա ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկել. «Ուրեմն պետք է համոզված լինենք, որ որեւէ վտանգ նա չի տեսել»

Նոյեմբեր 25,2019 13:04

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր վերջին հարցազրույցում ասում է, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը ՀՀ-ում վտանգ է պարունակում:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցին, փորձե՞լ եք ճշտել, թե ի՞նչ վտանգների մասին էր ակնարկում Վանեցյանը: Նա պատասխանեց. «Այն մեկնաբանությունները, որոնք արվում են Բաց հասարակության հիմնադրամի առնչությամբ, եղել են դեռ վաղուց, այն ժամանակ, երբ պարոն Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր: Գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները, եւ ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որեւէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող կազմակերպությանը առնչվեր, այդ թվում այն կազմակերպությանը, որի մասին հարց հնչեցրեցիք, ես վստահ եմ, որ նա կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ եթե պարոն Վանեցյանը այդ գործողությունների չի դիմել, ուրեմն պետք է համոզված լինենք, որ որեւէ վտանգ նա չի տեսել»:

Մակունցը նաեւ ասաց. «Ինստիտուտները անձերով պայմանավորված չեն, պարոն Վանեցյանի այդ դիրքորոշումը, վստաh եմ, որ հիմնված է այն զեկույցների, վերլուծությունների վրա, որը նրան ներկայացվել է: Եվ այս պարագայում հիմա նրա հայտարարությունները, իհարկե, ինձ մոտ տարակուսանք առաջացնում են, եւ կարծում եմ, դրա պարզաբանումը պարոն Վանեցյանը ձեզ կտա, եթե նրան հարց ուղղեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930