Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում տեղադրվել է Կոմիտասի արձանը. Ermenihaber

Նոյեմբեր 25,2019 12:55

Ստամբուլում գտնվող Պոլսի հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, խմբավար և վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյանի) հուշարձանը:

Հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ հովանավորը՝ Սարգիս Գյուլեքեչը: Կոմիտասի արձանը պատրաստվել և կանգնեցվել է նրա ծննդյան 150 ամյակի կապակցությամբ:
«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո»,- հայտնում է arevelk.am-ը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ Կոմիտասը ևս ձերբակալվում և աքսորվում: ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ջանքերով Կոմիտասի կյանքը փրկվում է, բայց եղեռնի ահասարսուռ տեսարանների հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին տարիները Կոմիտասն անցկացրել է Ստամբուլի և Փարիզի բուժական հաստատություններում։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930