20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հաստատում է՝ կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
«Կա նման բան, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Դեռ ժամանակ կա, անպայման կներկայացնեմ ֆուտբոլի զարգացման իմ ծրագիրը», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խորեն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում ֆեդերացիայից որևէ մեկի հետ չի հանդիպել, ժամանակը կգա, կհանդիպեն։
Թե ինչպես է գնահատում իր շանսերը, Հովհաննիսյանն արձագանքեց. «Դե, ես ինչ ասեմ, ֆուտբոլային հանրությունը կորոշի»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց հրաժարականի մասին։
Դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ժողով, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ։