Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչ ինքը ստեղծել է իր համար». Մարուքյան

Նոյեմբեր 25,2019 13:25

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեցին՝ դուք, որպես ընդդիմություն, կիսո՞ւմ եք Սերժ Սարգսյանի այն գնահատականը, թե «երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»:

Մարուքյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որը հենց իրենց է վերաբերում: Սահմանադրությամբ հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են եւ այդ Սահմանադրության հեղինակները իրենք են: Այսօրվա իշխանությունները ժառանգել են սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանը ինքն իր համար, սակայն բոլորիս հատնի հանգամանքներից ելնելով՝ չի կարողացել վայելել: Եվ հիմա պոստ ֆակտում խոսում է այդ համակարգից: Այսինքն, ինքը քննադատում է այն, ինչ ինքը ստեղծել է իր համար»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը էմոցիոնալ մակարդակում է: Ինստիտուցիոնալ մակարդակում մենք ունենք այն, ինչ Սերժ Սարգսյանը շատ լավ նկարագրել է իր ելույթում ու այսօրվա իշխանություններին կարելի է քննադատել նրա համար, որ դեռ չի փոխել այդ համակարգը:

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին` Մարուքյանն ասաց, որ եթե նման բան լիներ, անպայման իրենք հայտարարություն կանեին, նման բան տեսել են դատավոր Դանիբեկյանի մասով, ահազանգել են. «Արսեն Բաբայանի մասով էլ ենք խոսել, որ կալանքը անիրավաչափ է եղել, որպես խափանման միջոց, բայց ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930