Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա 10 ամիսներին գրանցվել է սեռական բռնության 87 դեպք. որից 49-ը՝ անչափահասի նկատմամբ

Նոյեմբեր 25,2019 13:00

Տաթեւիկ Աղաբեկյանն ասում է՝ «Ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ է սեռական բռնության ենթարկվածի հետ հանդիպել. ու հատկապես երեխաների. որոնք հղի են»

«Դպրոցի տնօրենը. ուսուցիչներն ու բուժքույրն ինձ հայտնեցին. որ կասկածներ ունեն. թե քույրս հղի է: Այդ պահին ես փորձում էի ինքս ինձ համոզել. դա անհնար է. սակայն բուժքույրն ասաց՝ քրոջս սրտի զարկերը եւ մարմնի փոփոխությունը փաստում են՝ հղի է: Ճիշտ է. քույրս մի փոքր գիրացել էր. բայց մենք մտածում էինք տարիքի հետ է կապված: Մեր մտքի ծայրով անգամ չէր անցնում. որ կարող է նման բան լինել: …Դեղատնից գնեցի հղիության թեսթը. այն ցույց տվեց. որ 14 տարեկան քույրս 24 շաբաթական հղի էր: Դա շոկային էր…Ոստիկանություն դիմելու միջոցով պարզեցինք՝ քույրս դարձել է բռնաբարության զոհ: Ես ինձ զգում էի այնպես. կարծես այդ ամենը ինձ հետ եղած լիներ: Ցավալի էր. քույրս թաքցրել էր իրականությունը եւ վախեցել էր մեզ պատմել. թե իր հետ ինչ է կատարվել ամիսներ առաջ: Պտուղը մեծ էր եւ հնարավոր չէր հեռացնել. եւ մենք պետք է սպասեինք մինչեւ ծննդաբերություն. իսկ դա ինձ ավելի էր վախեցնում. քանի որ կարող էին լինել առողջական խնդիրներ. քույրս չէր հասկանում. թե ինչ է իր հետ կատարվում…»:

Սա բազմաթիվ նամակներից մեկն է. որն այս տարվա ամռանը գրեթե ամեն օր ստանում էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն»՝ իր ֆեյսբուքյան էջին. այս անանուն պատմությունները ՀԿ-ն հրապարակել է սոցցանցում:
Սեռական ամենատարբեր տեսակի բռնության ենթարկված անձինք օգնության  հիմնականում մի ճանապարհ գիտեն՝ իրավապահները: Բայց նրանցից շատերը  խուսափում են դիմել ոստիկանություն. ամաչում են խայտառակվելուց. հանկարծ մարդիկ չիմանան: Անչափահասների դեպքում ծնողներն էլ անելանելի վիճակում են՝ կրկին չգիտեն՝ ում դիմել. ինչպես դիմել. ինչ օգնություն կարող են ստանալ: Արդյոք միայն հանցագործին պատժելը բավարար է:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի ղեկավար Տաթեւիկ  Աղաբեկյանն ասում է՝ իրենց դիմած կանանցից շատերը չեն ցանկանում դիմել իրավապահ մարմիններին. քանի որ վստահություն չունեն. որ կկարողանան արդարության հասնել. ինչպես նաեւ նրանք պատրաստ չեն խոսել իրենց հետ կատարվածի մասին իրավապահ մարմիններում աշխատող տղամարդկանց հետ. ընդ որում՝ բազմաթիվ անգամ. քանի որ քննության ընթացքում տուժողին մի քանի անգամ հրավիրում են բաժին՝ նորից պատմելու դեպքի մանրամասները:

Աղաբեկյանն ասում է՝ վերջին 1.5 տարում 4 անչափահասի հղիության դեպք են գրանցել. այս տարվա 10 ամիսներին ՀԿ-ին են դիմել սեռական բռնության 25 զոհեր. որից 12-ը կատարվել է անչափահասների նկատմամբ: Բայց իրականում դեպքերը շատ են. եւ անգամ պաշտոնական տվյալները իրական պատկերը ցույց չեն տալիս. շատերը թաքցնում են իրենց հետ կատարվածը:

Պաշտոնական տվյալներ

Ոստիկանությունից «Առավոտ»-ին տրամադրած տվյալների համաձայն՝
2017 թվականին գրանցվել է սեռական բռնության ընդհանուր՝ 102 դեպք. որից 71-ն՝ անչափահասի նկատմամբ: Ըստ այդմ՝ 17-ը՝ բռնաբարության դեպք. որից 7-ն անչափահասի նկատմամբ: Բռնաբարության փորձ՝ 7. այդ թվում անչափահասի նկատմամբ՝ 2 դեպք: Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ 18 դեպք. այդ թվում ՝ 7-ն անչափահասի նկատմամբ: Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը՝ 3 դեպք: Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ 47 դեպք. 46- ն անչափահասի նկատմամբ: Անառակաբարո գործողություններ՝ 10 դեպք. որից 9-ն անչափահասի նկատմամբ:

2018 թվականին գրանցվել է սեռական բռնության ընդհանուր 84 դեպք. որից 50-ն անչափահասի նկատմամբ: Այդ թվում՝ բռնաբարություն՝ 20 դեպք. որից 4-ն՝ անչափահասի նկատմամբ. բռնաբարության փորձ՝ 4. սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ 23 դեպք. որից 13-ն՝ անչափահասի նկատմամբ. սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրել՝ 1 դեպք. սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ 27 դեպք.  որից 26-ն անչափահասի նկատմամբ: Անառակաբարո գործողություններ՝ 9 դեպք. 7-ն անչափահասի նկատմամբ:

2019 թվականի 10 ամիսներին գրանցվել է սեռական բռնության  87 դեպք. որից անչափահասի նկատմամբ՝ 49 դեպք: Այդ թվում՝ բռնաբարություն՝ 12 դեպք. որից 2-ն անչափահասի նկատմամբ. բռնաբարության փորձ՝ 4 դեպք. սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ 14 դեպք. որից 3-ն անչափահասի նկատմամբ. սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը՝ 12 դեպք. որից 3-ն անչափահասի նկատմամբ. սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ 28 դեպք. որից 26-ն՝ անչափահասի նկատմամբ. անառակաբարո գործողություններ՝ 17 դեպք. որից 15-ն անչափահասի նկատմամբ:

Տաթեւիկ Աղաբեկյանը հիմնվելով ՀԿ-ում արձանագրված վիճակագրության եւ նաեւ Քննչական կոմիտեի տվյալների վրա. ասում է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությունները տեղի են ունենում հիմնականում մտերիմ մարդկանց կողմից. նման դեպքերում անգամ ծնողները չգիտեն ինչ անել:

Երեխան մեղավոր չէ

«Երբ սեռական բռնության ենթարկված երեխան ծնողի հետ գալիս է մեզ մոտ. մենք տեսնում ենք. որ ծնողը հաճախ հակված է մեղադրել երեխային. փորձում է գտնել երեխայի սխալները: Ասում է՝ կարող էր ինձ շուտ պատմեր. երեխայի սխալ վարքի հետ են կապում ու հետո սկսվում է հաջորդ փուլը՝ հարեւանների մեջ խոսակցությունները՝ նորմալ մամա լիներ. կհետեւեր. նման բան չէր լինի: Ծնողները պետք է իմանան՝ երեխան մեղավոր չէ: Եվ նման դեպքերը կատարվում են ամենատարբեր մարդկանց ու ընտանիքների հետ».-ասում է Աղաբեկյանը: Նա նշում է՝ մայրերն իմանալով երեխայի նկատմամբ սեռական բռնության կամ անառակաբարո գործողությունների մասին. բացի շոկ ապրելուց. նաեւ հրաժարվում են հավատալ. որ դա իրենց հետ է պատահել: Աղաբեկյանը իրենց շահառուների դեպքերից է պատմում. «Այսպես ասած՝ խորթ հայրը. մայրն ու անչափահաս աղջիկը երկար տարիներ միասին էին ապրում. շատ մտերիմ հարաբերություններ էին ու երեխայի համար շատ դժվար էր տարբերել. թե այդ տղամարդու անառակաբարո գործողողությունները սիրո՞ դրսեւորում էին. թե՞ այլ բան: Երեխան չէր հասկանում ինչ էր կատարվում. որ մամային ինչ-որ բան պատմեր: Հերթական գործողությունների ժամանակ՝ տղամարդը կիսամերկ. երեխան՝ մերկ. պատահաբար տեսել էր հարեւանը ու բացահայտվել էր դեպքը: Մաման երկար ժամանակ դիմադրում էր. որ նման բան հնարավոր չէր լիներ. ասում էր՝ բայց ինքը հոգատար է. մեզ լավ պահում էր. երեխայի համար ամեն ինչ առնում էր: Նրան վստահում էին ու չէին ընկալում. որ  այդ տղամարդը կարող էր նման բան անել 10 տարեկան երեխայի նկատմամբ: Իհարկե այդ տղամարդը դատապարտվեց ազատազրկման՝ երկար տարիներ: Երբ մարդիկ ասում են՝ չկան նման դեպքեր. ուզում եմ տեսնեն սեռական բռնության ենթարկված կնոջ կամ անչափահասի հոգեկան վիճակը: Եվ իհարկե. խոսքն այն մասին չէ. որ ամեն 2-րդ. կամ 3-րդ ընտանիքում նման դեպքեր են լինում. բայց այդ դեպքերը լինում են եւ նրանց լուրջ աջակցություն է հարկավոր»:

Իր փորձառությունից ելնելով. Տաթեւիկն ասում է՝ աշխատանքը բարդ է. ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ է սեռական բռնության ենթարկվածի հետ հանդիպել ու հատկապես երեխաների ու հատկապես. որ նրանք հղի են. «Սա դաժան փորձառություն է: Ընտանիքը. ծնողը. անգամ չափահաս մարդը չի ընկալում. թե ինչ էր իրականում տեղի ունեցել: Ունենք դեպքեր. երբ ծնողն ընդհանրապես չգիտի ինչ անել. այս դեպքում մեր վրա շատ մեծ պատասխանատվություն է ընկնում: Օրինակ՝ երբ  անչափահասը հղիացել է բռնաբարությունից. պատրաստվում է ծննդաբերել  ու երեխային  թողնել մանկատանը կամ անչափահաս հարազատը սեռական բռնության է ենթարկել անչափահասին ու ծնողը պատրաստվում է նույն պայմաններում պահել այդ երեխային: Ոչ ոք չի պատկերացնում այն պահը. երբ դու հիվանդանոցում կանգնած ես 14 տարեկան երեխայի կողքին. նրա ծննդաբերական ցավերը սկսվել են. ու չգիտես ինչ ասել. ինքը չի հասկանում իր հետ ինչ է կատարվում. ինքը անգամ չի գիտակցում հղիությունն ինչ է»:

Իրավապահների աշխատանքը

Տաթեւիկ Աղաբեկյանը պատմում է՝ երբ սեռական բռնության ենթարկված կինը դիմում է իրենց. նրան ոստիկանություն են ուղղորդում ՀԿ-ի սոցիալական աշխատողի կամ փաստաբանի հետ. որովհետեւ վստահ են՝ ոստիկանությունում էլ զոհի նկատմամբ. մեղմ ասած. հարգալից վերաբերմունք չի լինում. «Սեռական բռնության ենթարկված կինը սենյակում նստած էր. ու տասնյակ աշխատակցիներ մտնում էին սենյակ. նայում նրան. դուրս գալիս: Մեկը՝ մյուսին ասում էր՝ բռնաբարվել է. հլը գնամ. տեսնեմ էդ ով է կամ մի բաժնի պետը ոստիկանին ասել էր՝ հարցրու՝ խմա՞ծ էր այդ աղջիկը: Այս հարցն անթույլատրելի է: Երբ մարդիկ հակված են մտածել. որ դու մի բան սխալ ես արել. դրա համար է նման բան եղել. հարցաքննությունն այդ ուղղությամբ է գնում: Մեր շահառուներից մի չափահաս կին պատմում էր. որ հարցաքննվելու ժամանակ այնպիսի տպավորություն էր. կարծես ինքն է սեռական բռնություն կատարողը»:

Իրավական գործընթացով անցնող սեռական բռնության զոհերը իրավապահ մարմիններում էլ սթրես են ապրում. այդ կառույցներում. ինչպես Աղաբեկյանն է նշում՝ զոհի հետ աշխատելու պրակտիկան հեռու է զարգացած երկրների պրակտիկայից:

«Սեռական բռնության ենթարկված  անձին. ասենք՝ 10 անգամ կանչում են ցուցմունք տալու. ու նա ստիպված է լինում նույն բանը պատմել 10 անգամ: Մինչդեռ բազմաթիվ երկներում 1 անգամ է հարցաքննվում. բոլորը՝ իրավապահները. հոգեբանը փորձագետն ու այլ անհրաժեշտ մասնագետները միասին նստում են մի սենյակում (շատ երկրներում նույնիսկ առանձին սենյակում). ու բոլոր հարցերը տալիս են. գործընթացը ձայնագրվում է. իրենք հետո տեսաձայնագրությունն են նայում: Մեզ մոտ անգամ անկարեւոր հարցերի համար են կանչում իրավապահներ: Պարտադիր առեւերեսումը եւս խնդիր է. սա սարսափելի ազդում է զոհի վրա: Լինում են դեպքեր. երբ հոգեբանը երկար ժամանակ աշխատել է զոհի հետ. որոշակի հաջողության է հասել. բայց մի հատ առերեսումից հետո նորից սկսվել է տրավման: Երեխաների դեպքում նկարում են երեխային ու բռնարարին. դեմ դիմաց չեն նստում. հետո նկարներն են ցույց տալիս: Բայց սա չի կիրառվում 14 տարեկանից բարձրերի դեպքում: Պետք է բացառել կրկնվող գործառույթները. նույն բանը մի 10 օր հետաքննիչն է անում. մի տաս օր էլ՝ քննիչը: Ոստիկաններին պետք է կրթել զոհերի հետ աշխատելու ուղղությամբ: Հայաստանում սեռական բռնության զոհերին հոգեբանական փորձաքննության չեն ուղարկում. երեխաներին ուղարկում են. բայց եթե վիճելի տարիքում է՝ 13-14. 14-15 տարեկան. չեն ուղարկում. որպեսզի տեսնեն անձը որքանով է գիտակցել իր հետ կատարվածը: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները  գնահատելու պրակտիկա չկա».-ասում է Աղաբեկյանը:

ՀԿ-ն նախագիծ է պատրաստում. որով առաջարկում են փոփոխություններ կատարել սեռական բռնության դեպքերով իրավապահ մարմինների ընթացակարգերում:

Աղաբեկյանն ասում է՝ Հայաստանում չկա մի պետական կառույց. որը միասնական գործողությունների օղակ կլինի. երբ սեռական բռնության ենթարկված անձը հստակ կիմանա՝ ում եւ ինչպես դիմել. հատկապես երբ դեպքն անչափահասի հետ է տեղի ունեցել. որպեսզի ծնողներն էլ իմանան՝ սա է ճանապարհը:

Այս գործառույթը ՀԿ-ն ստիպված վերցրել է իր վրա. հիմա միակ կառույցն է. որը սեռական բռնության ենթարկվածներին հոգեբանական. փաստաբանական եւ այլ տիպի աջակցություն է տրամադրում. եթե անչափահասի դեպք է. ապա աշխատում են  առողջապահական եւ կրթական համակարգերի հետ: 2008 թվականին հիմնադրված այս ՀԿ-ն մոտ 10 տարիների ընթացքում աջակցել է 700 կնոջ. ինչպես նաեւ անչափահասներին: Իսկ վերջին 2 տարիներին  սեռական բռնությունից մոտ 100 անձանց է աջակցել: Գործունեության 10 տարիներին ՀԿ-ն արձանագրել է՝ տղամարդը՝ տղամարդու նկատմամբ սեռական բռնության 6 դեպք է արձանագրել. զոհերն են իրենց դիմել. իսկ այս եւ անցյալ տարի նման մեկական դեպք է գրանցել:

Աղաբեկյանն ասում է՝ հաճախ հանրությունը չափահաս կնոջն է մեղադրում. թե՝ անբարոյական է. առիթ է տվել եւ այլն. բայց երբ սկսեցին զբաղվել նաեւ  անչափահասների դեպքերով. հասկացան՝ հանրային նույն մոտեցումը անչափահասների դեպքում է: Աղաբեկյանն ասում է՝ մարդիկ պետք է հասկանան. հատկապես իրավապահ մարմինները. թե ինչ է սեռական բռնության տրավման. դա շատ երկրներում վաղուց որակվել է այն ուժեղ տրավման. որը հավասարազոր է աղետի ժամանակ հասցված տրավմային. եւ մարդիկ պետք է իմանան՝ զոհը մեղավոր չէ. որ իր հետ նման բան է տեղի ունեցել:

Տաթեւիկ Աղաբեկյանն ասում է. «Երբ ընտանեկան բռնության առաջին դեպքը կենտրոնում լսեցի. մի քանի օր այդ կնոջ մասին էի մտածում: Ծանր էր սկզբում: Երբ սեռական բռնության դեպքերն անչափահասների հետ են. չեն կարող չազդել. շոկի մեջ ենք լինում. ու անարդարությունը ազդում է: Մենք աշխատավայրում քննարկում ենք. խոսում ենք. բայց միեւնույն է. հետք է մնում: Արդեն 11-րդ տարին է՝ ես շոկի մեջ եմ. թվում է ինչ դեպք ասես. որ չենք տեսել. բայց շատ բարդ է: Ես նույնպես հոգեբանի կարիք եմ ունենում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը. այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ- Հայաստանի տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
23.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930