Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ և այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառությանը՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:
Կանանց նկատմամբ բռնություն դրսևորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր՝ անգամ սեփական տունը: Այլ ընդհակառակը․ կինը թիրախի տակ է իր տանը, ինչպես նաև աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման և միգրացիայի պայմաններում, և ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության և ատելության խոսքի միջոցով:
Մտահոգիչ են այս խնդրի մասշտաբները. Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության: ԵՄ տարածքում սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհերից գրեթե բոլորը կանայք և աղջիկներ են:
Կարդացեք նաև
Զարգացող երկրներում յուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում են մինչև 18 տարեկան հասակը։ Առնվազն 200 միլիոն կին և աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը՝ շուրջ 30 երկրում, դեռևս, գործող պրակտիկա է:
Մենք, որպես ԵՄ և միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման բացահայտ մերժման և դատապարտման մեր հանձնառությանը:
Մեր պարտքն է նաև աջակցել և պաշտպանել զոհերին ՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որպեսզի նրանք ազդարարեն իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին:
ԵՄ-ն պարտավորվում է շարունակել անխոնջ աշխատանք տանել իր գործընկերների հետ` ամրապնդելու իրավական շրջանակներն ու հաստատություններին, որոնք աջակցում են զարգացմանը և կրթությանը, բարելավում տուժածներին տրամադրվող ծառայությունները, նպաստում բռնության արմատական պատճառների լուծմանը, խթանում կանանց հզորացումը։
Բայց կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման համար պահանջվում է ավելին քան կայուն հանձնառություն միայն ինստիտուցիոնալ մակարդակում: Այն պահանջում է միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի ակտիվ լայնամասշտաբ ներգրավվածություն:
Եվ՝ առավելապես տղամարդկանց մասնակցություն:
Եվ ուրեմն՝ մեր նպատակը հստակ է. վերացրեք բռնությունն ընդդեմ կանանց և աղջիկների: ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան `պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր աղջկա` ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։
Մենք դա անում ենք մեր ապագայի և մեր ներկայի համար, քանի որ կանայք արդար, բաց, և զարգացած ժողովրդավարական հասարակության հենասյունն են և ոչինչ չպետք է զրկի նրանց իրենց դերը ազատ և ապահով կատարելու ազատությունից»:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն