Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որտեղ գերազանց արդյունք է գրանցել գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Հայկական շախմատի լեգենդը եզրափակիչ՝ 11-րդ տուրում, սեւերով հաղթել է դանիացի Յենս Քրիստիանսենին, իր անվան դիմաց գրանցել 8,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով նվաճել ավագ տարիքային խմբի (65 տարեկաններ) վետերանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Բրոնզե մեդալ նվաճելուն ընդամենը կես միավոր չբավականացրեց 50 տարեկանների աշխարհի առաջնության մասնակից Կարեն Մովսիսյանին, որը 8,0 միավորով պայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ