Այսօր առավոտյան ժամը տասի սահմաններում Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանից Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը թռիչքի պահին հանկարծակի վատացել է եւ օդանավի անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրեջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:
Վայրէջքից հետո օդանավի 49-ամյա օդաչուին տրամադրվել է բուժօգնություն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել եւ նա մահացել է: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանում գործող արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրներին: Փաստի առթիվ ընթանում է նախաքննություն:
Ըստ նույն աղբյուրի, ինքնաթիռը պատկանում է ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերությանը:
Միջադեպի առիթով ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ օդաչուն թռիչքից առաջ անցել է բուժզննում եւ նրա մոտ առողջական որեւէ խնդիր չի հայտնաբերվել
Պատրաստեց՝ Լուսինե Բուդաղյանը