Արձագանքս Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին:
Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:
Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:
Այսօր խոսել եմ մարզպես Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար:
Կարդացեք նաև
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
https://www.facebook.com/arayikharutyunyanpage/posts/2445632502390752?__xts__[0]=68.ARDGbi4U3MAs0TqYSltyZhM7Zy–JYitggh9d5PJoqj2FhNjX60Hj0wahGpCkcFvzs_5-JkFAso0HbtSugDTaGfBibveOfJYRyW73ayAX70W8csH0szNGwgle6Znaa9_ADzFv29m6Fm_NjKvUZ-39agNjUHCmZjU334mXSgIAbpkk8qoQ6_vUf_vKuF9Ql54AjbzVMt4T_xhdRi0AQlyaCHrfkUvI93Z3YDmbXJ-mq4st1hcSXnQvCYRlB2kj62O6YCJTxu-Jr78o7wh1i373s1B9QKSPItGBMwtBd7Xk_J7Sxv6dd5qoQDx3BqBrglL0OW9vATcIr5YbftTCREd3hOZ&__tn__=-R