Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալիզմ Կոտայքի մարզում․ գերեզմաններ են պղծել․ Shamshyan.com

Նոյեմբեր 24,2019 15:57

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծված։

Ոստիկանները պարզել են, որ ճիվաղը կամ ճիվաղները ոչ միայն պղծել են 80-ամյա ծերունու կնոջ գերեզմանը, այլ նաև հարակից մի քանի գերեզմաններ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում 80-ամյա ծերունու դուստրն ասում էր. «Առավոտյան հայրս, ինչպես և ամեն կիրակի, եկավ մայրիկիս գերեզմանը։ Որոշ ժամանակ հետո զանգեց ու լաց լինելով ասաց, որ մամայի գերեզմանի քարի վրա ինչ-որ նյութ են լցրել ու ողջ գերեզմանաքարը կեղտոտել։ Արդեն 3 տարի է՝ մայրս չկա։ Իսկ նրա գերեզմանաքարը տեղադրել ենք՝ 80-ամյա հորս թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով։ Չգիտեմ՝ ինչ անվանեմ սա՝ սրբապղծություն, վանդալիզմ՝ թուրքի ձեռքով արված, ուղղակի բառեր չեմ գտնում։ Մորս գերեզմանը հորս համար սրբավայրի պես մի բան է։ Հայրս միայն մորս գերեզմանի մոտ է կարողանում հանգստանալ։ Ես միայն ուզում եմ, որ հայտնաբերվեն այդ սրբապիղծները, որոնց ձեռքը գնացել է՝ նման բան անել»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930