Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց եւս մեկ արվեստի թանգարան

Նոյեմբեր 23,2019 22:31

Նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում բացվեց Բոյաջյան արվեստների կենտրոնը (ԲԱԿ) եւ հայկական գրաֆիկայի թանգարանը:
Առաջին անգամ է, որ Հայաստանում` Երևանում, մեկ հարկի ներքո կգործի և՛ արվեստների կենտրոն, և՛ թանգարան:

Ներկայացված էին Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը, աշխարհահռչակ արվեստագետների՝ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի մի քանի հարյուրից ավելի արվեստի գործեր՝ գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր:

Այս կենտրոնը ներկա պահին աշխարհում հայ գրաֆիկայի միակ թանգարանն է և ամբողջ հավաքածուն բերված է Եվրոպայից:


Տնօրեն Վարդգես Բոյաջյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ընտանիքի անդամներին իրեն աջակցելու համար և նշեց` ԲԱԿ-ում նաև գործելու է արտ-կաֆե «Գառզու», որտեղ արվեստասեր հանրությունը կարող է հանդիպել ու քննարկել մշակութային հարցեր, նախատեսում են կամերային երաժշտության համերգներ, գրական երեկոներ:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի ամբողջական կատալոգի վաճառք-խաղարկություն:

 

Վարդուհի ՏՈՆՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930