Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ նախկին պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը`«Սոցիալական շարժման» անդամ

Նոյեմբեր 23,2019 17:49

«Սոցիալական շարժումը» քաղաքական ենթատեքստ չունի եւ զբաղվելու է բացառապես սոցիալական խնդիրներով։ Սա է պատճառը, որ Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը համաձայնել է դառնալ շարժման անդամ:

«Կարծում եմ, այսօր Հայաստանում կան բազմաթիվ տարերային սոցիալական խնդիրներ, տարբեր շահագրգիռ խմբեր իրենց հարցերը բարձրացնելով, կարողանալու են կազմակերպել որոշակի գործընթացներ։ Մենք այս շարժումը նախաձեռնել ենք, որպեսզի այդ գործընթացներն ավելի ընդգրկուն դառնան։ Ըստ իս, այս գործընթացում մենք չունենք հակառակորդներ, որովհետև բոլորը բարեկամներ են և իշխանությունը, և մասնավոր հատվածը, քանի որ չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ կառույց, որը դեմ կարող է լինել, որ հայ ժողովուրդը ապրի ոչ բարեկեցիկ պայմաններում»,-այսօր «Սոցիալական շարժման» հիմնադրման համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Մկրտչյանը։

Վահրամ  Մկրտչյանը կարծում է, որ «Սոցիալական շարժման» թիմով կկարողանալու են լուծել երկրում առկա սոցիալական խնդիրները: Դրա համար ժամանակ կպահանջվի, այն դանդաղ գործընթաց է. «Մենք փետրվարին նախատեսել ենք, որ Մարզահամերգային համալիրում կանցկացնենք համաժողով՝ բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ, որտեղ ցույց կտանք ավելի կազմակերպված ու մեծ հնարավորություններ։ Մենք բաց ենք բոլորի առաջ եւ ցանկացած անհատ ու կազմակերպություն կարող է անդամակցել այս շարժմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930