Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանում Նիկոլ Փաշինյանի եւ ադրբեջանցի բլոգերի միջեւ կատարվածը բեմադրված էր. Գեւորգ Գեւորգյան

Նոյեմբեր 23,2019 16:15

Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն այն կարծիքին է, որ Միլանի հայկական եկեղեցում ՀՀ վարչապետի ելույթի ժամանակ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպը բավական հետաքրքիր  էր նրանով, որ կապված է վարչապետի «բարի համբավի» հետ։ Իր համոզմամբ, դա միջադեպ չէր, այլ բեմադրություն:

«Երկրորդ անգամ է նման բան տեղի ունենում. առաջին անգամ մի ադրբեջանցի վարչապետին գրիչ նվիրեց, երկրորդ դեպքն էլ սա էր: Այսինքն, այնպես է ստացվում, որ կարողանում են հասնել վարչապետի մոտ, կարողանում են հարցեր տալ, որով վարչապետը ցանկանում է ասել, որ ինքը ժողովրդավար է»,- այսօր «Սոցիալական շարժում» նախաձեռնության համաժողովում ունեցած ելույթում ասաց Գեւորգ Գեւորգյանը։

Գեւորգ Գեւորգյանը համոզված է, որ վարչապետի անվտանգություն ապահովողները բավականին փորձառու են եւ չի կարծում, թե այդքան դյուրին է նրանց շրջանցելով` հասնել վարչապետին. «Սա է պատճառը, որ ես այդ ամենը չեմ համարում միջադեպ, այլ բեմադրված ինչ-որ քայլ։ Այդ երբվանի՞ց է թուրքը դարձել հրեշտակ, նա միշտ էլ նույնն է մնացել։ Հիմա ինչո՞ւ է առաջնագծում համեմատաբար անդորր և ինչո՞ւ է թշնամին առաջնագիծն այդպես ամրապնդում»: Բանախոսի համոզմամբ, խաղաղության համար անհրաժեշտ են իրական քայլեր, եւ եթե ժողովուրդը ցանկանում է ապրել խաղաղ, պետք է ուժեղ լինի. «Մենք երբեք չեն կարող խաղաղ ապրել, եթե ներսում ամուր չլինենք, եթե երկիրը բաժանենք հին ու նոր Հայաստանի»:

Գեւորգ Գեւորգյաննի համար անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող թեզը, թե Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Ավելին, նա վստահ է, որ  չկա որեւէ մեկը կա, որը կարող է ներկայացնել, թե ո՞րն է այդ տարբերակը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930