Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ

Նոյեմբեր 23,2019 13:10

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` նշելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են. արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում, մեծ տեղեկատվության կառավարում։ Այս համատեքստում նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է հենց այս ոլորտների զարգացմանը։ Ընդգծվել է, որ այս նախաձեռնության շրջանակում կան համագործակցության լայն հնարավորություններ։

Նշելով, որ Հայաստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ՝ նախագահ Սարգսյանը որպես առաջընթացի գրավական կարևորել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Այդ համատեքստում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ անհրաժեշտ է համարել նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունը, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։ Նրա խոսքով՝ որպեսզի օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930