Հայաստանում 2022 թվականից առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի: Այն պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն եւ պաշտպանվածություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծ է շրջանառում: Պարզվում է` նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը վերլուծել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու ֆինանսավորման առկա իրավիճակը, ներկայացրել գործող պետական պատվերի համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են բնակչության տարբեր խմբերի համար տարբերվող բժշկական ծառայությունների փաթեթների առկայությամբ:
Նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ սկսելու համար: Ապահովագրության համակարգի ներդրմամբ նախարարությունը հույս ունի, որ հիվանդացության եւ մահացության ցուցանիշները կնվազեն, առողջական խնդիրների հետեւանքով հաշմանդամության դեպքերը կպակասեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում