Հանրության մտածող հատվածը կոնկրետ արդյունքներ է ուզում։ Եվ ուզում է հասկանալ, թե այդ «տուրիստական» այցերից ինչ արդյունք կա։ Ասենք, օրինակ, 2018-ի հունիսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ եւ Կանադա մեկնեց, ու մեծադղորդ հայտարարություններ արեցին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ շուտով ներդրումներ են գալու այդ երկրներից։ Նույն՝ 2018-ի հունիսին Իտալիա մեկնեց նաեւ այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ ներդրումներ բերելու։ Էլի շատ ուղեւորություններ եղան։ Այս տարվա հուլիսին էլ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չինաստան-Սինգապուր։ Նորից ընդունում-ճանապարհումների տեսարաններ, ճոխ հաղորդագրություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների ու բանակցությունների մասին։ Արդյո՞ւնքը։
Օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, խոսում էր, որ Չինաստանի հետ զրո հարաբերություններ ունենք։ Եվ առհասարակ՝ ո՞վ է հետեւում, թե բյուջեի վրա մեծ ծախս նստող այս այցերի արդյունքում ինչ է ստացել Հայաստանը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում