«Արցախի սահմանադրության համաձայն, նախագահի թեկնածուներին առաջադրում են կուսակցությունները: Երբևէ որևէ կուսակցության չեմ անդամակցել, որևէ քաղաքական ուժի հետ այդ թեմայով քննարկումներ չեմ ունեցել: Իմ մասնակցությունը Արցախի զարգացման, անվտանգության բարձրացման առումով իմ պաշտոնական դիրքով պայմանավորված չի, չի էլ եղել: Եվ ես ինչպես այսօր, այնպես էլ վաղը իմ անելիքն ու հնարավորությունը լավ իմանալով, գիտակցելով, առաջիկա տարիներին ևս իրականացնելու եմ՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկին, որ ուժերն ի՞նչ դերաբաշխվածություն ունենան խորհրդարանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը`պատասխանելով հարցին`վերջերս բավական ակտիվացել են խոսակցությունները, որ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին հավանական է նաեւ Ձեր մասնակցությունը. Ունե՞ք նման մտադրություններ կամ նման հարց առհասարակ քննարկվել է:
Զրույցի այլ մանրամասները` այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ, 23․11․19 թ․