Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ:
Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ անմիջապես ստուգումներ են սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Բացի այդ, քննություն է իրականացվում նաև ՀՔԾ-ում: Քննությունների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի:
Չնայած դրան, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, չսպասելով քննության արդյունքների հրապարակմանը, սեփական սիրողական մակարդակի վերլուծությամբ փորձում են առնչություն գտնել տեսանյութի անձանց և ոստիկանության ներկայիս ղեկավարության միջև՝ իբր փաստարկ բերելով ոստիկանության պետի պաշտոնակատարի՝ իրենց կողմից նշված տարեթվին քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ծառայած լինելու հանգամանքը և նշված արարքը քրեական հետախույզների կողմից կատարելը:
Այս մակերեսային վերլուծությունը ոստիկանության կառուցվածքի ու գործունեության մասին տարրական պատկերացումների և մասնագիտական գիտելիքների բացակայության հետևանք է:
Կարդացեք նաև
Քրեական հետախուզություն ծառայությունում աշխատում են բազմաթիվ ծառայողներ, որոնց գերակշիռ մասը` ոստիկանության մարզային վարչություններում ու տարածքային բաժիններում: Տեղեկատվության կարգով նշենք, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնում է այդ աշխատանքը համակարգելու գործառույթ:
Հետևապես հիշյալ վարչության ղեկավարությունն ու անձնակազմը գործնականում չի կարող տեղեկացված լինել տարածքային մարմինների և հատկապես բոլոր աշխատասենյակներում տեղի ունեցող ամենօրյա գործունեությունից:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
https://www.facebook.com/www.police.am/posts/2744011002285812?__xts__[0]=68.ARCKdzYJZWH68a6vgAHf16VTB3XB8bKlSISLkOV81GBgr8ev6GC2B9d2i1B8S19oOYb4Yev9LxVIW7QtmvDNgJzpDslbB_oGpM7EwGlMDNch9fqmcw_fyX3Xq9GkyGVCr7w3Ag7gHOcBOeej0t4OPVHoOyMMDtduPMBIKMhuyxIDHZZeS2Ev4Wpt5F43bESL06JolCapcyc7eyNVF9szgAZQjtyqLTLH5yKB1hv_YlXjnZY504NW9lx1-L7F8OKTeQXjtnf8s35cUpCT07tUjV4RYpKsMRY1hf3DirHzAGeF18mnXnfNgMIn0thg_YSjlu09sZQyMOOwCzS93ziH7A&__tn__=-R