Լրահոս
Օրվա լրահոսը

Թող հրապարակի և տեսնենք, թե արդյոք «7 շրջան խաղաղության դիմա՞ց» էինք մենք բանակցում. Արմեն Աշոտյանի մարտահրավերը Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 22,2019 23:45

ՀՀԿ պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում, որտեղ մասնակցում է իշխող ՔՍԴ-ի համագումարին. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նաեւ անդրադարձավ ԵԺԿ համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի արձագանքներին ու մասնավորապես ասաց. «Կան հարցեր, որոնցից առաջինը հետևյալն է․ արդյոք Սերժ Սարգսյանի այն խոստացված ելո՞ւյթն էր, որ այսքան ժամանակ սպասում էին: Միանգամից ասեմ, որ ոչ։ Սերժ Սարգսյանը խոսելու է իր ժողովրդի և իր հասարակության հետ ուղիղ լրատվամիջոցների մասնակցությամբ, դա տեղի կունենա շուտով և Զագրեբյան ելույթը չի կտրում այս խոստումը»:

Արմեն Աշոտյանի գնահատականով՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հասավ իր նպատակին. «Այն դարձավ իրադարձային, իրականում հրահրելով նոր քաղաքական դիսկուրս, որովհետև մենք գիտենք, որ մեր իշխանությունները չեն սիրում քաղաքական բանավեճ, չեն սիրում քաղաքական երկխոսություն, երկրի ներսում ոչնչացրել են քաղաքական երկխոսության բանավեճերի, կարծիքների փոխանակման հնարավորությունները, և թե ԱԺ ում, թե դրանից դուրս չեն հանդուրժում քաղաքական այլակարծություն»:

Մեղադրանքները, թե ինչու եք դրսից մարդ բերում Հայաստանի վրա՝ նա անվանեց «զավեշտ» ու հավելեց. «Նիկոլ Փաշինյանը ինքն է միջազգային տարբեր հարթակները, բոլոր բեմերը օգտագործում մեզ վարկաբեկելու, փնովելու, պիտակավորելու համար։ Դրա համար հեռու պետք չի գնալ։ Հիշեցնեմ ՄԱԿ-ի ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի 27 րոպեից 14 րոպեն նվիրված էին, այսպես ասած, հին կոռումպացված ռեժիմին։ Նմանատիպ ելույթներ նա ունեցել է, որտեղ վատաբանել է իր ներքին քաղաքական մրցակիցներին ընդդիմությանը, և՛ Եվրոպայի խորհրդում և՛ Եվրոպական խորհրդարանում: Ուստի եթե դա կարելի է ու եթե դա անում է այսօր վարչապետի պաշտոնը զավթած, գրաված մարդը, ապա նա որևէ բարոյական և իրավական իրավունք չունի մեղադրելու իր քաղաքական մրցակիցներին, որ փորձում են իր հետևից մաքրել թողած տեղեկատվական ու քաղաքական աղբը տարբեր միջազգային հարթակներում»:

ՀՀԿ փոխնախագահը հերքեց Միլանում Նիկոլ Փաշինյանի արած հետեւյալ պնդումը. «Երբ որ ասում են՝ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը՝ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞ այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, «Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց», ու մարտահրավեր նետեց վարչապետին. «Թող ինքը հրապարակի այն փաստաթուղթը, որն ինքը ստացել է 2018 թվականի հունվարին և իրենց հարակից լրատվամիջոցներից մեկն իբր արտահոսք հրապարակել էր: Թող հրապարակի և տեսնենք, թե արդյոք «7 շրջան խաղաղության դիմա՞ց» էինք մենք բանակցում:

Նման մի զավեշտալի պնդում նա դեռևս արել էր մեկ տարի առաջ իմ հարցին ի պատասխան: Առաջին անգամ եմ այս պատմությունը պատմում, այն ժամանակ իրար կողք էինք նստում: Վարչապետի և իմ նստատեղը իրար կողք էին: Երբ որ իմ հարցին ի պատասխան ինքն ասաց, թե թղթեր կան, որոնք ես ամբողջը կարդացել եմ, ես մոտեցա նիստից հետո և ասացի, թե ուզում եմ տեսնել այդ թղթերը և արդյոք դա հնարավոր է: Ասաց՝ հնարավոր է, բայց գաղտնի էր: Եվ ես ունեի գաղտնի փաստաթղթեր նայելու իրավունք և պայմանավորվեցի, որ պետք է զանգեմ Նիկոլ Փաշինյանի ընդունարան, որպեսզի իր աշխատասենյակում ծանոթանամ այն իբր գոյություն ունեցող գաղտնի փաստաթղթին, որի մասին Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր: Ես մի քանի անգամ ընդունարան զանգելուց հետո հասկացա, որ հրահանգ է տրված իմ զանգերը ցրելու: Եվ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ երբ նորից մոտեցա վարչապետին, ասացի՝ զանգում եմ, չես պատասխանում, կարո՞ղ է փոշմանել ես: Ասաց՝ այո, փոշմանել եմ:

Վատ եմ զգում այն բանի համար, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քաղաքական տարաձայնություններով հանդերձ՝ անգամ պետական ու ազգային հարցերի շուրջ այս իշխանությունները այրում են միասնական աշխատանքի բոլոր կամուրջները: Գոնե Արցախի հարցում իշխանությունը չլիներ այսքան պաթոլոգիկ սուտասան, անգամ կարող էինք տարբեր ազգային ուժերի հետ միասին, պայմանավորված դերաբաշխությամբ խաղալ: Սակայն մենք շարունակելու ենք ՀՀ ազգային յուրաքանչյուր խնդրի մասին բարձրաձայնել»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10219827764502684/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930