Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». Չալո…

Նոյեմբեր 22,2019 23:33

Չալոյին աղոտ եմ հիշում…ավելի շատ զգում եմ, քան հիշում: Բառերով դժվար նկարագրվող ոգեղեն կապ կա իմ ու նրա միջեւ: Խորունկ աչքերով այդ չալպտրիկի հայացքը կտավի պես պահպանվել է հիշողությանս մեջ: Եթե կարողանայի, կնկարեի…Չալոն մեր բակի պահապանն էր՝ առաջին փափկամազ էակը, որին այդքան սիրեցի: Սերը դեպի բնությունը իմ սրտում սկսվել է հենց Չալոյից: Ասում են՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք…Ես Չալոյից իմ սովորել պատասխանատու լինել…Այդ քայլող հոգատարությունը գալիս էր ինձ եւ քրոջս հետեւից, երբ գնում էինք առաջին դասարան, նստում դարպասների առաջ, հետո՝ վերադառնում: Բակում Չալոն բոլորի սիրելին էր: Կենդանու վրա անտեղի փնթփնթացողներ ամենուրեք կան, բայց երբ երեխաները Չալոյի հետ խաղում էին, բոլորը հանդարտ էին: Չալոն տեսակ էր՝ չվնասող տեսակ: Եթե քաշեիր ականջից կամ նստեիր վրան, Չալոն համբերատար «դիմանում» էր…

«Չալոն» սատկել ա»…ծերուկի հեռանալու լուրը կայծակի պես հարվածեց մանուկ հոգուս: Դա իմ կյանքի առաջին «կայծակն» էր…Չալոյից հետո Սեւոն էր, հետո՝ էլի Սեւոն, բայց նրանցից որեւէ մեկը Չալո չէր…Որովհետեւ Չալոն առաջինն էր՝ երեխայիս սրտում եւ գիտակցության մեջ նվիրումի եւ հոգատարության առաջին մարմնավորումը: Չլիներ Չալոն, այսօր գուցե չորքոտանի հրաշքները չլինեին իմ բարեկամները՝ անսպառ եւ անշահախնդիր սիրո աղբյուրը: Ամեն անգամ, երբ կերակրում եմ նրանց, կերակրում եմ նաեւ Չալոյին՝ իմ Չալոյին, բոլոր անտուն չալոներին, որոնք նվիրվում եւ հեռանում են մեզանից՝ թողնելով միայն սերը…կերակրե՜ք չալոներին՝ կերակրեք սերը…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Լուսանկարում՝ կերակրվող չալոներից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930