Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ միայն նրա համար, որ Դուք եկել եք, և Դուք Ադրբեջանի ամենաբարձրաստիճան դեմքերից մեկն եք: Ո՛չ, դա կապված է Ձեր աշխատանքի, Ձեր գործունեության, միջպետական կապերը այն բարձր մակարդակի վրա պահելու համար, որի վրա այսօր դրանք գտնվում են, և մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ հենց շքանշանի անվանումը արտացոլում է այն, ինչ Ալիևան անում է ռուս-ադրբեջանական կապերի համար:
Ալիևան իր հերթին մեծ պատիվ է համարել, որ Պուտինն իրեն անվանել է Ռուսաստանի իսկական բարեկամ:
Կարդացեք նաև
Ավելի վաղ այցի շրջանակում Ալիևան հանդիպել էր Ադրբեջանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ