Բուխարեստում շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի չորս ներկայացուցիչներ, ավարտվում է:
Նախավերջին՝ 10-րդ, տուրից հետո Ռաֆայել Վահանյանը ավագ վետերանների (65 տարեկաններ) եւ Կարեն Մովսիսյանը կրտսեր վետերանների (50 տարեկաններ) խմբում իրենց անունների դիմաց գրանցել են 7,5-ական միավոր եւ երկուսն էլ մրցաշարային աղյուսակում ընթանում են 5-րդ հորիզոնականում եւ մեդլների համար պայքարելու հնարավորություն ունեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ