Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նույն նպատակով ուժեղացված ծառայություն իրականացվեց նաև նոյեմբերի 22-ին։
Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Հայտնաբերվել են դանակներ։
Որոշ վարորդներ տուգանվել են։ 10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն