Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռնարկատիրական ջիղը Հայաստանում ամենուր ակնառու է». դեսպան Թրեյսի

Նոյեմբեր 22,2019 21:03

Նշանավորելով Ձեռներեցության համաշխարհային շաբաթը՝ դեսպան Թրեյսին ուրբաթ օրը փակման խոսքով հանդես եկավ Դեսպանության հովանու ներքո Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթացող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որը եռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։ ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց անցնելու նրբությունները և, իհարկե, ձեռներեցությանն առնչվող հարցերը։

«Այս վերջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի շատ վայրերում եմ եղել ու հասկացել եմ, որ Հայաստանում կա իրական հնարավորություն։ Ձեռնարկատիրական ջիղը Հայաստանում ամենուր ակնառու է՝ սկսած արհեստագործ վարպետներից, որոնց ես հանդիպեցի Բերդի մեղրի ու հատապտուղների փառատոնի ընթացքում, մինչև Սյունիքի գյուղացիական տնտեսություններ, որոնք Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի միջոցով փորձում են ընդլայնել իրենց շուկաներն ու ֆինանսական հնարավորությունները», – ասաց դեսպան Թրեյսին։

Տոնավաճառին ներկա էին շուրջ 45 գործատուներ, որոնք ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը՝ հուսալով հենց այստեղ գտնել շնորհալի ու լավ կադրեր, որոնք կհամալրեն թափուր աշխատատեղերը, կանցնեն պրակտիկա իրենց մոտ կամ կկատարեն կամավորական աշխատանքներ։

Կարիերայի ճամբարը Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո անցկացվող առաջատար ծրագիր է նվիրված է աշխարհի բազմաթիվ քաղաքներում ս․թ․ նոյեմբերի 18-ից 24-ը նշվող Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան, որի նպատակն է ճանաչել նորարարների ներդրումները և ձեռներեցների համար կապեր ստեղծել հնարավոր գործընկերների, մենթորների և ներդրողների հետ։ Այն սկիզբ է առել 2008թ․-ից և ամեն տարի նշանավորվել է շուրջ 170 երկրում՝ հազարավոր միջոցառումներով ու միլիոնավոր մասնակիցներով և դարձել աշխարհով մեկ ձեռներեցության ոգին խթանելու կարևոր նախաձեռնություն։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930