ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ, 2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի կատարել իր պարտականությունները, իսկ տնօրենը, շահադիտական նպատակներով և պաշտոնեական դիրքը չարաշահելով, աշխատանքից չի ազատել ֆիզկուլտուրայի ուսուցչին ու վճարել է ամբողջական աշխատավարձը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանություն