Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեր իշխանության օրոք է եղել. Արայիկ Հարությունյանը՝ Բրյուսելում իր հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդներին. pastinfo.am

Նոյեմբեր 22,2019 18:45

Բրյուսելում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին բողոքի ակցիայով են դիմավորել։ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ներկայացուցիչները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ դաշնակցականները նախարար Հարությունյանին հրաժարականի պահանջ ներկայացնում ու քննադատում նրա վարած քաղաքականությունը։

Ուշագրավ երկխոսություն է ծավալվում երիտասարդների եւ նախարարի միջեւ։ Տեսանյութում երիտասարդները, դիմելով նախարարին, նշում են, որ, ներսի եւ դրսի Դաշնակցություն չկա, ինչին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն արձագանքում է, թե բա ինչի՞ եք այսքան քիչ։ «Դեմ ենք Ձեր ապազգային հայտարարությանը»,-ասում են երիտասարդները, ինչին արձագանքելով նախարարը հետաքրքրվում է, թե ո՞րն է այն։ «Դաշնակցությունը հայտարարել է, վերադառնաք Երեւան՝ ծանոթացեք»,- խորհուրդ տվեցին երիտասարդները։

Այնուհետեւ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս պատասխան մեղադրանքով. «Գիտեմ ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին։ «Մարտի 1»-ը ձե՞ր իշխանության օրոք է եղել, եղե՛լ է, «Հոկտեմբերի 27»-ը եղել է ձեր իշխանության օրոք»։ Ապա Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարում է՝ «ամենամեծ կոռուպցիան կրթական համակարգում եղել է ձեր նախարարի օրոք», իսկ երիտասարդներն արձագանքում են, թե փաստեր չունեք։ Ապա «Արայիկ, հեռացիր, Արայիկ, հեռացիր» բացականչությունների ներքո ԿԳՄՍ նախարարը նստում է մեքենան ու հեռանում՝ հայտարարելով, որ երիտասարդները ապատեղեկացված են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հ. Գ. ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը պատասխանել է Արայիկ Հարությունյանի այս պնդումներին՝ հիշեցնելով. «Իրականություն՝ Հոկտեմբերի 27-ի օրերին դաշնակցական գործիչները նոր էին ազատվել բանտերից, առաջին կոալիցիան կազմվել է 2003 թվականի ընտրություններից հետո։

Մարտի 1-ի ժամանակ ՀՅԴ-ն կոալիցիա չի եղել, ավելին՝ ունեցել է նախագահի սեփական թեկնածու՝ Վահան Հովհաննիսյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930