Լրահոս
Օրվա լրահոսը

Հակածխախոտային օրենքի ընդունումը կարևոր քայլ է միմյանց իրավունքները հարգող և հոգատար հասարակություն կերտելու գործում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Նոյեմբեր 22,2019 17:59

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերին հավանություն է տվել մի օրինագծի, որով կարգելվի ծխելը հանրային փակ տարածքներում։

Առողջապահության նախարարության մշակած այս օրինագիծը ենթադրում է, որ Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ հանրային վայրերում ծխելը խստիվ արգելված է։

Հայաստանում ծխախոտի օգտագործումը առաջացնում է ծանր առողջապահական հետևանքներ։ Ըստ վիճակագրության, Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը։

Ծխում է չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը: 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:

Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունումը կարևոր քայլ է միմյանց իրավունքները հարգող և հոգատար հասարակություն կերտելու գործում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930