Լրահոս
Օրվա լրահոսը

Վարպետ, որը լուռ համառությամբ բացահայտում է մարդուն. Տիգրան Ձիթողցյանի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ֆիլմը՝ Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր

Նոյեմբեր 22,2019 17:48

Արթուր Բալդերի  «Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ» ֆիլմն արժանացել է AIFF-ի /Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի Լավագույն ֆիլմ մրցանակին:

Ֆիլմի հերոսները երկուսն են՝ Տիգրան Ձիթողցյանն ու Սյուզան Սարանդոնը:

Ֆիլմն անդրադառնում է համամարդկային և ֆենոմենալ մի երևույթի.  ինչպես ենք ընկալում և դատում  ինքներս մեզ և ուրիշներին մի աշխարհում, ուր գնալով տիրապետող են դառնում սոցիալական ցանցերը:

Հայ գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանի՝  դերասանուհի Սյուզան Սարանդոնի դիմանկարները կերտելու ընթացքում, ֆիլմի հեղինակ Բալդերը հանդիսատեսին տանում է  մի տպավորիչ տեսողական  ճամփորդության՝  ընդլայնելով և մեկ այլ մեկնակետից բացահայտելով ժամանակի մեր սովորական ընկալումը:

«Հայելին» Տիգրան Ձիթողցյանի ամենանշանավոր շարքերից է: Այս միագույն/մոնոխրոմ/աշխատանքներում  պատկերված են դեմքերը ձեռքերի հետևում թաքցված կանանց դիմանկարներ, իսկ  բնորդուհիների՝ այս դեպքում Սյուզան Սարանդոնի դիմագծերն արտացոլվում և երևակվում են ձեռքերի վրա։ Արվեստագետ և մտածող Ձիթողցյանի  գեղարվեստական արարումի և զրույցի ընթացքում բացահայտվում է ու միաժամանակ ընդգծվում մարդկային հոգու փառահեղ անընդգրկելիությունն ու անմեկնելիությանը։ Ձիթողցյանը վարպետ է, որը  լուռ համառությամբ բացահայտում է մարդուն:

Ֆիլմի անվանումը՝ «Ձոն. Մանկական հուշերից ծնված անմահության մտադրություններ», վերցված է անգլիացի ռոմանտիկ բանաստեղծ Վիլյամ Ուորդսվորթիի համանուն բանաստեղծությունից:

Խոսելով Տիգրան Ձիթողցյանի մասին, ահա թե ինչ է գրում ֆիլմի հեղինակը. «Տիգրանն հավատարիմ է ու խիստ կապված իր ազգային  ժառանգությանը, և միևնույն ժամանակ` համաքայլ  համաշխարհային մշակութային նվաճումներին, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտացոլել հասարակության դինամիկ զարգացման ամենատարբեր երեսները:

Նրա աշխատանքներում ակնհայտ  են թե սեփական՝ ազգային և թե հոգևոր մշակույթի ազդեցությունները: Դա կոորդինատների և նշանների մի մշակութային համաստեղություն է, որից անհնար է խուսափել, հակառակը՝ այն վերաիմաստավորվում  է և արտահայտության նոր ձևեր գտնում: Այդպես, նրա մի շարք ցուցադրություններում ակներև է, թե ինչպես է յուրացվել հոգևոր մշակույթն ու դրսևորվել մեկ այն ոգեղեն և գեղագիտական մակարդակում»:

Արլինգթոնի միջազգային կինոֆառատոնում ներկայացված են եղել նաև հետևյալ ՝  Լավագույն նորարարական ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն կոմպոզիտոր, Լավագույն փաստագրական ֆիլմ. Լավագույն օպերատոր և Լավագույն գլխավոր դերակատար անվանակարգերը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930