Կենդանաբանական այգու աշխատակազմին ներկայացրեցի տնօրենի ժ/պ-ին:
Կենդանաբանական այգու աշխատակազմին ներկայացրեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Պարոն Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար:
Վստահ եմ` պարոն Խաչատրյանը իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն:
Մեկ անգամ եւս ընդգծեցի, որ կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես, տարածքի ցանկապատման, այգու անվտանգության ապահովման,այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցերը։
Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Իման Մեմարիանը երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին և ունի աշխատանքային մեծ փորձ:
Կարդացեք նաև
Տիգրան ՎԻՐԱԲՅԱՆ
Երևանի քաղաքապետի տեղակալ