Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանի հայկական եկեղեցում վարչապետի հետ հանդիպմանը համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով. Արմեն Գրիգորյան. «Փաստինֆո»

Նոյեմբեր 22,2019 17:04

Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ադրբեջանցի «բլոգերի» հետ տեղի ունեցած միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նկատեց՝ հանդիպումը բաց էր, իհարկե հայերն էին հրավիրված, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մտնել։ Արմեն Գրիգորյանի խոսքով ստուգումներ բնականաբար եղել են, բայց անհատական ստուգումներ չեն եղել.

«Միջոցառմանը մասնակից դառնալու համար վերահսկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել։ Համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով, թե ով էր մասնակցում»,-նշեց Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ կան կարծիքներ՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի հեռացումից հետ նրան արժանի փոխարինող չկա, և այս միջադեպը հենց դրանով է պայմանավորված, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Միջադեպը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ և դրանք անձերի վրա հիմնված չեն»,-հավելեց ԱԽ քարտուղարը։

Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930