Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր փախստականների վերադարձի իրավունքը. Զախարովա

Նոյեմբեր 22,2019 16:36

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանցի փախստականների` բանակցություններին մասնակցելու հնարավորությունը։

«Մեզ դիմել են հարցով ` արդյոք հնարավոր է Ղարաբաղի հայերի հետ հավասար ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների և փախստականների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև նրանց վերադարձը այդ տարածքներ և համատեղ բնակությունը հայերի հետ, ինչպես որ մինչև հակամարտությունն էր։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչների հայտարարություններում բազմիցս նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը պետք է հաշվի առնի բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքները։

Ինչ վերաբերում է բանակցային ձևաչափին, ապա դա կողմերին ուղղված հարց է, որոնք հենց պետք է որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների կազմը։ Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Եթե երկու պետությունների միջև ձեռք բերվեն պայմանավորվածություններ, մենք կսատարենք դրանց»,- ասել է Զախարովան։


Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դա կատակ է,թե?լուրջ՝Մարիա Զախարովան արդեն Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն է?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930