ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրված, 207 աշակերտ ու 35 ուսուցիչ եւ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ տարհանվել են: Որոնողական աշխատանքներ են իրականացվում: Դպրոցի շրջակայքում ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցներ են: Ահազանգի մասին տեղեկատվություն կա նաեւ ԱԻՆ կայքում:
Փրկարար ծառայությունից Ահարոն Գեւորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ահազանգից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ ժամանել են դեպքի վայր եւ կատարվել է անձնակազմի ու աշակերտների տարհանում: Տեղում աշխատում են ԱԻՆ-ի եւ Ոստիկանության կինոլոգիական խմբերը, որպեսզի ստուգեն եւ պարզեն ահազանգի իսկությունը:
Գեւորգյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ահազանգի պարտադիր արձագանքում են, հայտնեց նաեւ, որ երբեմն լինում են նաեւ կեղծ ահազանգեր:
Դպրոցի տնօրեն Անժելա Խաչատրյանն ասաց, որ իրենք ԱԻՆ-ից են տեղեկացել ահազանգի մասին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Դպրոցի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից: