Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսանող. «Ծիծաղելի վիճակում ենք հայտնվել, ՀՀ-ում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը` ոչ»

Նոյեմբեր 22,2019 15:07

Գեւորգ Գյուլումյանը հակադարձելով այն փաստարկներին, թե բուհ ընդունվածները արդեն գիտեն հայոց լեզու, կարող են չանցնել ոչ մասնագիտական ֆակուլտետներում, օրինակ է բերում. «Դա նույնն է, որ բանասիրական ֆակուլտետի դեկանն ասի, մեր ուսանողները կարողանում են բադաքայլ անել, իրենց ֆիզկուլտուրա պետք չէ»:

Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հարց հնչեցրեց. «Եթե օրինակ քիմիայի ֆակուլտետում քիմիա առարկան պարտադիր չլինի եւ կամընտրովի լինի, նախարար Արայիկ Հարությունյանը վստա՞հ է, որ բոլորը դասերին ներկա կլինեն…»: Ապա շեշտեց. «Հայաստանի Հանրապետության համար պատրաստվող մասնագետը պետք է տիրապետի հայոց լեզվին` գոնե պատշաճ մակարդակով. Բացի նրանից, որ դա մեր մայրենի լեզուն է, գոյություն ունի մասնագիտական լեզվամտածողություն, եւ յուրաքանչյուր տարիք ունի իր լեզվամտածողության ըմբռնումները»:

Նրա խոսքերով, եթե դպրոցում մարդը սովորել է հայոց լեզու` դպրոցական մակարդակով եւ ընդունվել է, դիցուք, ֆիզիկայի, քիմիայի կամ մաթեմատիկայի ֆակուլտետ, ապա պետք է ունենա տարիքին համապատասխան լեզվամտածողություն. «Պատկերացնո՞ւմ եք դպրոցական լեզվի մակարդակ ունեցող մարդու գրած գիտական աշխատանքը…Պատկերացրեք, թե ինչ ծիծաղելի վիճակում ենք հայտնվել այժմ` Հայաստանի Հանրապետությունում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը` ոչ…Ես չեմ ուզում այստեղ միտում տեսնել, համարում եմ խնդրի խորքը չհասկանալու, չըմբռնելու երեւույթ, որովհետեւ եթե միտում տեսնենք, լավ բան չի ստացվի…»:

 Մանրամասն՝ տեսանյութում

Գեւորգ Գյուլումյանը հակադարձելով այն փաստարկներին, թե բուհ ընդունվածները արդեն գիտեն հայոց լեզու, կարող են չանցնել ոչ մասնագիտական ֆակուլտետներում, օրինակ է բերում. «Դա նույնն է, որ բանասիրական ֆակուլտետի դեկանն ասի, մեր ուսանողները կարողանում են բադաքայլ անել, իրենց ֆիզկուլտուրա պետք չէ, կամ գիտեն Երկրի հեռավորությունը Լուսնից, մեզ պետք չէ բնագիտությունը, քաղպաշտպանություն էլ պետք չի, որովհետեւ ռազմագիտությունից անցել են, թե երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անել…Այսինքն, խնդրին տալ այդպիսի միակողմանի պատասխան, շատ վատ է…Կոնկրետ Հայոց լեզվի, Հայոց պատմության ուսուցման հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, դրա համար եւ մենք, եւ մասնագետներն առաջարկել ենք Խոսքի մշակույթ առարկան անցնել, որն ընդունված է այլ երկրներում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930