Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսանողներին միացած ԵՊՀ աշխատակից. «Հայոց լեզու, գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները չպետք է հայեցողական հիմունքներով դասավանդվեն»

Նոյեմբեր 22,2019 14:41

ԵՊՀ աշխատակից, ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը միացել է ԿԳՄՍ նախարարության օրինագծի դեմ բողոքող ուսանողների գործողություններին «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նա ասաց, որ ինքը բացառություն չէ եւ իրենց պահանջին ԵՊՀ այլ դասախոսներ ու աշխատակիցներ էլ են միացել, շատերն էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել:

«Մեր դժգոհությունը կապված է Հայաստանի Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի շրջանառվող նախագծի հետ, թեեւ պնդումներ կան, որ այն դեռեւս աշխատանքային փուլում է: Ընդհանուր այդ օրենքի նախագիծը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել, ուղարկվել է բուհերին, որտեղ գիտական խորհուրդներում քննարկվել է: Օրենքի նախագծին գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդները տվել են բացասական պատասխան»,-ընդգծեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Փաստեց, որ որեւէ անդրադարձ չի եղել կոնկրետ Հայոց լեզու, գրականություն եւ Հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդվելուն, եւ իրենց դժգոհությունը հենց դրա հետ է կապված: Էդուարդ Գալստյանը կարծում է, որ Հայոց լեզու, գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները չպետք է հայեցողական հիմունքներով դասավանդվեն. «Նախ եւ առաջ Հայաստանի համար պատրաստվող մասնագետները պետք է տիրապետեն հայոց լեզվին բավարար մակարդակով: Քանի որ ընդունելության քննություններում ոչ բոլոր դեպքերում է հայոց լեզուն միասնական կարգով քննություն հանձնվում, շատ ֆակուլտետների ուսանողներ կամ լավ չեն տիրապետում կամ չեն սովորում հայոց լեզու, նույնը վերաբերում է Հայոց պատմությունը»:

ԵՊՀ աշխատակիցը կարծում է, որ եթե հանրակրթության ոլորտում խնդիրներ չլինեին, եւ 12-րդ դասարանն ավարտածը նորմալ տիրապետեր Հայոց լեզու, գրականություն եւ Հայոց պատմություն առարկաներին, նույնը նորից անցնելու կարիք չէր լինի, բայց քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ողջամիտ չէ այդ առարկաները ոչ պարտադիր դարձնելը ոչ մասնագիտական ֆակուլտետներում:

Էդուարդ Գալստյանը հայտնեց, որ դասադուլները դադարեցրել են՝ անսալով դասախոսների հորդորներին, եւ այդ քայլը պայմանավորված չէ շրջանառվող այն լուրով, թե նախարար Արայիկ Հարությունյանն ակնարկել է դուրս թողնել դասերից բացակայող ուսանողներին ու հեռացնել ուսանողներին միացած ԵՊՀ աշխատակիցներին: «Այս պահին բողոքի գործողությունները դադարեցված են, սակայն շարունակվում են տարաբնույթ հանդիպումները գիտական խորհուրդների անդամների եւ տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ, հանդիպումների արդյունքներն էլ երեւի կամփոփենք երկուշաբթի օրը»,-հայտնեց նա: Հավելեց, որ այս պահին իրենք քննարկում են պահանջում թեմայի շուրջ:

Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930