Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականին Երեւանի քաղաքապետարանի պարգեւավճարների ֆոնդը կկազմի 1 մլրդ 900 մլն դրամ. Հռիփսիմե Առաքելյան

Նոյեմբեր 22,2019 13:55

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը առաջիկա օրերին կհստակեցնի, թե ինչպես է քվեարկելու Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծին: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը: Խմբակցության ղեկավարը եւ քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր ներկայացրեցին իրենց վերապահումները նախագծի վերաբերյալ:

Հռիփսիմե Առաքելյանի գնահատմամբ, պետական սուբսիդավորումն է մեծացել եւ երբ այս օրերին քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարում են, թե 2020-ի բյուջեն աննախադեպ աճելու է`այստեղ մի փոքր մանիպուլյացիա կա:

Հիշեցնենք՝ Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծով հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019 թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք, իսկ 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 միլիարդի փոխարեն: 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասորդ է ունենալու:

Հունվարի 1-ից աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունեցել` մանկավարժների, մանկապարտեզների աշխատակիցների, նաեւ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար եւ այս պատվիրակված լիազորությունների շրջանակում, ըստ Հռիփսիմե Առաքելյանի, բնականաբար պետբյուջեից հատկացումներն են մեծացել:

Ավագանու անդամը նշում է նաեւ, որ 2020 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի պարգեւավճարների ֆոնդը սահմանվել է 1 մլրդ 900 մլն դրամ՝ նախորդ տարվա 700 մլն դրամի փոխարեն: Ի դեպ, 2019-ին, ըստ նրա, կանաչապատման բյուջեից է կրճատվել եւ տրվել են պարգեւավճարներ. «Մոտիվացիա կա, որ աշխատավարձն էլ պետք է բարձրացնեն»: Հռիփսիմե Առաքելյանը վստահ է, որ եկող տարի աշխատավարձերի բարձրացման վիճելի նախագիծը նորից է բերվելու:

Ավագանու անդամը դեմ չէ, որ քաղաքացիները արժանապատիվ աշխատավարձ ստանան, բայց երբ վերապատրաստումների բյուջեն է կրճատվում եւ ավելացվում է հրատապ ծախսերի բյուջեն, որն անհասկանալի են, թե ինչի՞ համար է, տարակուսում է: Վերապատրաստումների համար նախորդ տարի 114 միլիոն էր նախատեսվել, այս տարի շուրջ 54 միլիոնով կրճատվել է այդ գումարը: 30 միլիոն դրամ էլ նախատեսված էր հրատապ ծախսերի համար, որը 355 միլիոն է դարձել:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ քամահրանքով ասել է`300-400 էջ է, եթե ուզում եք`եկեք տամ ծանոթացեք: «Մենք չպետք է պահանջենք եւ ստանաք, իրենք պարտավոր են տրամադրել եւ հասկանալի ներկայացնել»,- ասում են ԲՀԿ-ի՝ ավագանու անդամները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930