Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանեցյանի չտված պատասխաններն ավելի կարեւոր են, քան եթե նա խոսեր. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Նոյեմբեր 22,2019 13:34

Երեկ հրապարակվեց Վանեցյանի  հարցազրույցը, որին սպասում էր ամբողջ Հայաստանը։ Անոնսը լավն էր, նախապատմությունը՝ լավը եւ զարգացումները ի նպաստ լավ հարցազրույցի։

Հարցազրույցի առաջին՝ ֆուտբոլային մասին անհնար է չհամաձայնվել։ Խնդիրները խորն են, հին են եւ չունեն րոպեական լուծումներ։ Դա երկարատեւ բարդ ու գրագետ աշխատանք է պահանջում։

Ինչ վերաբերում է ազգային հավաքականի տղաներին եւ 9:1 հաշվով պարտությանը, ապա այստեղ ամենաքիչ մեղքի բաժինն ունեն հենց ֆուտբոլիստները, որոնց պետք է հանգիստ թողնել: Նրանք չէին այս կեղտոտ ֆուտբոլային եւ մերձֆուտբոլային մթնոլորտի ձեւավորողները, նրանք չէին ֆեյսբուքյան ստատուսներ գրում կառավարության մասին, այլ վարչապետի խորհրդականն էր կոչ անում Մխիթարյանին հեռացնել հավաքականից: Այսքանով ֆուտբոլի մասին: Ինչ վերաբերում է Վանեցյանի հարցազրույցի մյուս հատվածին, ապա այս պահին նրա չտված պատասխաններն ավելի կարեւոր են, քան եթե նա խոսեր, բայց սա միայն հիմա:

Եթե նրա հրաժարականից հետո արված հայտարարությունը մինչ օրս հանրությանը  բավարարում է, ապա Արթուր Վանեցյանի տրամաբանական ժամկետից ավելի լռությունը որեւէ մեկի կողմից չի հասկացվի, իսկ հետո, եթե նա շարունակի լռել, ապա նրա պատասխանները, նրա պարզաբանումներն արդեն այն նշանակությունը եւ կարեւորությունը չեն ունենա:

Արթուր Վանեցյանը սովորական պաշտոնյա չի եղել: Նա ղեկավարել է ԱԱԾ-ն եւ հրաժարական տվել հայտարարությամբ, որի փակագծերը պետք է անպայման բացի եւ տա հանրությանը եւ քաղաքական շրջանակներին հուզող կարեւոր հարցերի պատասխանները: Հակառակ դեպքում նրան հանրությունը չի հասկանա եւ շատ շուտով կմոռանա: Սա արդեն դադարել է Վանեցյանի խնդիր լինել։ Սա պետության խնդիրն է, այստեղ ապրող միլիոնավոր քաղաքացիների։ Եւ եթե կա անվտանգության խնդիր, եթե կա դրսից ազդեցության խնդիր, եթե կա երկիրը ապակայունացման խնդիր, եթե կա ի վերջո, հասարակական մոլորության խնդիր, ապա դրանց մասին պետք է պարզ խոսել, պետք է փաստարկված խոսել։ Միայն այդ դեպքում հանրության գիտակից հատվածը մի կողմ կդնի բոլոր երկրորդական տարակարծությունները եւ միասնաբար կփակի երկրի աղետի ճանապարհը։

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930