Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ էլ ճիշտ ժամանակն է լույս սփռել մարդկության դեմ կատարված հանցագործությունների վրա և ասել ճշմարտությունը. Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Մենենդեսին և Քրուզին՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պնդելու համար

Նոյեմբեր 22,2019 13:25

Վաշինգտոն – Այսօր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեսը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հայցեց միաձայն համաձայնություն տալ Սենատի բանաձև (S.Res.) 150-ին և իրեն միացավ օրինագծի առաջատար Հանրապետական՝ Սենատոր Թեդ Քրուզը (Հանրապետական, Տեխաս)՝ հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Ապրիլին ներկայացված օրինագիծը վայելում է 28 սենատորների երկկուսակցական աջակցությունը:

«Մենք ողջունում ենք Սենատորներ Մենենդեսին և Քրուզին` S.Res. 150-ը Սենատի քննարկմանը հասցնելու իրենց երկկուսակցական ջանքերի համար: Սենատոր Մենենդեսը, հիշելով այն ժամանակվա ԱՄՆ դիվանագիտական ջանքերը հայ ժողովրդին օգնելու համար, կարևորեց նաև անցյալ ամիս Ներկայացուցիչների պալատում նմանատիպ նախաձեռնության ճնշող մեծամասնությամբ հաստատումը՝ 405 կողմ և 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Սենատոր Քրուզը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է և Թուրքիայի հետ կապված նշեց, որ ընկերներն ու դաշնակիցները կարող են ճշմարտությունն ասել»,- ասաց Համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ցավոք, միաձայն համաձայնություն տալու հայցմանը առարկեց Սենատոր Դեյվիդ Պերդյուն (Հանրապետական, Ջորջիա)՝ վկայակոչելով «Թուրքիայի հետ շարունակվող դիվանագիտական հարաբերությունները»:

Այս վերջին զարգացումից հետո, Սենատոր Մենենդեսը երդվեց չնահանջել և շարունակել պայքարը այնքան ժամանակ, մինչ Սենատը կընդունի Հայոց ցեղասպանության բանաձևը:

«Մեկ Սենատորի առարկությունը, որով նա պնդում է, թե այժմ ժամանակը չէ S.Res. 150-ը քննարկելու համար, անկեղծ չի հնչում: Միշտ էլ ճիշտ ժամանակն է լույս սփռել մարդկության դեմ կատարված հանցագործությունների վրա և ասել ճշմարտությունը»,- շարունակեց Արդունին: «Մենք հորդորում ենք Սենատին գործել և միանալ Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնությամբ ու պատմական երկկուսակցական քվեարկությանը՝ դեմ կանգնելով ցեղասպանության ժխտմանը»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930