Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ընդհանուր պարտքը՝ ներքին եւ արտաքինը միասին վերցրած, հատել է ռեկորդային 7 մլրդ դոլարի շեմը. «Ազգ»

Նոյեմբեր 22,2019 12:53

Համաձայն վիճակագրական կոմիտեի, ՀՀ արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 543 մլն դոլարՙ մեկ ամսվա ընթացքում ավելանալով ավելի քան 121 մլն դոլարով: Հենց սա է երբեւէ եղած Հայաստանի արտաքին պարտքի ամենաբարձր ցուցանիշը:

Տեղեկացնենք, որ արտաքին պարտքը կազմված է ՀՀ Կառավարության պարտքից եւ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքից: Կտրուկ 123,5 մլն դոլարով ավելացել է ՀՀ կառավարության պարտքը, հասնելով 5 մլրդ 31 մլն դոլարի: Մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է մոտ 1 մլն դոլարով, կազմելով 512 մլն դոլար:

Տեղեկացնենք նաեւ, որ բացի արտաքին պարտքից, Հայաստանի Հանրապետությունն ունի նաեւ ներքին պարտք, որի հետ միասին էլ կազմվում է ՀՀ ընդհանուր պարտքը:

Ներքին պարտքը պետական պարտատոմսերն են, որոնք պետությունը վաճառում է բնակչությանը որոշակի տոկոսային եկամտաբերությամբ վերջինիս համար: Այն հիմնականում ՀՀ դրամով բանկային ավանդների տոկոսադրույքին մոտ եկամտաբերություն է ունենում եւ ընկալվում է որպես ավելի հուսալի միջոց, քան բանկային ավանդը, քանի որ պետությունն է պարտավորվում հետ վերադարձնել գումարն ու վճարել տոկոսները: Այսինքն, պետությունն, ըստ էության, տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից: Խոսքը 12-13 տոկոսադրույքով եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մասին է, որ թանկ փող է պետության համար: Մի խոսքով, սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պարտքն էլ կազմել է 1 մլրդ 507 մլն դոլար:

Այսպիսով, ներկա պահին ՀՀ ընդհանուր պարտքը՝ ներքին եւ արտաքին միասին վերցրած, հատել է ռեկորդային բարձր շեմՙ 7 մլրդ դոլարը եւ կազմել 7 մլրդ 51 մլն դոլար: Սա է այժմ կառավարության եւ նրա ղեկավարի կառավարման արդյունքը:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930