Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները, որոնք այս կամ այն պետական մարմիններում են աշխատում, հայտնել են, որ դրսում չեն կարող տոները նշելու գնալ. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 22,2019 12:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին եւ պետական աշխատողներին հրահանգել է Ամանորին երկրից դուրս չգալ, տոնը նշել Հայաստանում։

Վարչապետի կարգադրությունն արդեն իրարանցում է առաջացրել տուրիստական գործակալությունների շրջանում։ Նրանք մտահոգվում են, որ արտագնա տուրերի վաճառքը քիչը կլինի։

Արդեն մեկ ամիս է՝ անհանգստացած են «Ռիմա թրավել» տուրիստական գործակալությունում։ Տնօրեն Ռիմա Խաչատրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց, որ 20-ից ավել դեպքեր են ունեցել, երբ քաղաքացիները, որոնք այս կամ այն պետական մարմիններում են աշխատում, իրենց հայտնել են, որ դրսում չեն կարող տոները նշելու գնալ։

«Մենք ներկայացնում ենք, որ փաթեթներ ունենք Եգիպտոսում, Դուբայում, Կիպրոսում, իրենք մեզ ասում են, որ վարչապետը հրահանգել է դուրս չգալ։ Իսկ երբ մենք ասում ենք, որ կարող եք Հայաստանում տոներն անցկացնել, հրաժարվում են»,- նշեց տուրիստական գործակալության տնօրենը։

Տոները հայաստանյան հանգստյան վայրերում նշելուց հրաժարվելու պատճառը, ըստ փորձագետի, մեկն է՝ թանկ գները։

«Ամենացածր արժեքով կարող են Ամանորը նշել Ծաղկաձորի Գրողների տանը՝ մոտ 180 000 դրամ մեկ անձի համար։ 3 աստղանի հյուրանոցներն ամենացածր արժեքն առաջարկում են 180 000-ով։ Իսկ Վրաստանում մենք ունենք հյուրանոցներ, որտեղ անգամ 80 000 դրամով քաղաքացին 4-5 օր կարող է Ամանորը տոնել՝ տոնական ընթրիքը, գալա համերգը ներառյալ»,- դիտարկեց Խաչատրյանը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930