Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանի թեզը ՌԴ ԱԳ նախարարը փորձում է տեղավորել «Լավրովյան պլանի» մեջ

Նոյեմբեր 22,2019 14:30

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի բնութագրմամբ, հայկական կողմի որոշ շեշտադրումներ՝ Արցախի հարցի կարգավորման մասով, տրանսֆորմացիա են ապրում. եթե նախկինում խոսվում էր ազգերի ինքնորոշման մասին, ապա այժմ, հարցի պատասխանատուները առաջ են մղում կարգավիճակի, մարդու իրավունքների եւ անվտանգության հարցերը: Նա հիշեցնում է, որ նման տարբերակի մասին տարիներ առաջ իր հոդվածներից մեկում խոսել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Արցախի հարցի շուրջ որոշակի տրանսֆորմացիաներ կան: Ես չեմ կարծում, որ դա շատ ընդգծված է, քանզի մեկ դա է դոմինանտ դառնում, մեկ հետ են գալիս դեպի ինքնորոշում:

Իմ կարծիքով, հայկական կողմի ստրատեգիական մոտեցումները մինչեւ վերջ հստակեցված չեն եւ ձեւափոխվում են՝ իրավիճակից ելնելով: Ուստի, պատահական չէ, որ քաղաքական դաշտում շատերը չեն կարողանում հստակ հասկանալ՝ մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունը այսօր օրակարգայի՞ն է, թե՝ ոչ»: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԳ նախարարի՝ Երեւանում արած հայտարարություններին, որոնք ոգեւորություն էին առաջացրել, մեր զրուցակցի կարծիքով, Սերգեյ Լավրովը՝ ելնելով ՌԴ աշխարհաքաղաքական շահերից, Նիկոլ Փաշինյանի թեզը փորձում է տեղավորել «Լավրովյան պլանի» մեջ:

 Զրույցն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930