Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պնդում եմ, որ առաջարկվող բարեվարքության կանոններով հնարավոր չէ դատական համակարգն ամբողջությամբ մաքրել». «Ժամանակ»

Նոյեմբեր 22,2019 11:28

«Կյանքը ցույց կտա, թե որքանով արդյունավետ մեխանիզմ է ընտրվել և որքանով այն կյանքի կկոչվի։ Բայց լավատես չեմ, որ այս փոփոխությունը դրական կազդի դատավորների անկախության վրա։ Առանց այդ էլ դատավորները միշտ վախեցած են, հիմա առավել վախեցած կլինեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից Դատական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների նախագծին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ այս փոփոխությունները հնարավորություն չեն տալու հասնել ցանկալի նպատակին։ «Շատ ավելի խիստ վեթինգ փորձեցին անցկացնել Ուկրաինայում, բայց ճիշտ չհաշվարկեցին, և նախորդ ռեժիմին ծառայող դատավորները կարողացան սողոսկել համակարգ։ Ես խիստ մտահոգություն ունեմ, որ նման փորձերը հաշվի չառնելով և բավարար խստություն, խստապահանջություն չցուցաբերելով՝ մենք հնարավորություն կտանք շատ ու շատ ոչ պրոֆեսիոնալների, իրենց ստատուսը ճիշտ չպատկերացնող դատավորների վերադարձը համակարգ։ Հայաստանյան դատական համակարգն անհրաժեշտություն ունի ավելի խիստ զտում անցնելու, քան առաջարկվում է օրենքի նախագծով։ Այն իրավիճակը, որ տիրել է Հայաստանում տասնամյակներ դատական համակարգում, այս առաջարկվող նախագծով հնարավոր չէ ճշտել։ Ես կարող եմ հասկանալ, որ զիջել են դատական համակարգին, որովհետև այդ ամբողջ սիստեմը, այդ ամբողջ համակարգից վեթինգի են ենթարկվելու փաստորեն դատավորները։ Ես պնդում եմ, որ առաջարկվող բարեվարքության կանոններով հնարավոր չէ դատական համակարգն ամբողջությամբ մաքրել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Այս ամենից բացի, իրավապաշտպանը կարծում է, որ գործառույթները ԲԴԽ-ին վերապահելը ևս սխալ էր, քանի որ այդ կառույցը ևս խնդրահարույց է, ԲԴԽ-ի կազմի առումով ևս պետք է էական փոփոխություններ կատարվեն։ «Ես կարծում եմ, որ նման ֆունկցիա իրականացնող մարմիններում պետք է լինեն անբասիր անցյալ ունեցող անձինք։ Ես վստահ չեմ, որ ներկայիս կազմով ԲԴԽ-ն կարող է ստանձնել և բարեհաջող իրականացնել անգամ նախագծով առաջարկվող գործառույթները»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930