Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս ի­րա­վի­ճա­կում պե­ղել ու գտ­նել «մաք­րա­մա­քուր» քա­ղա­քա­կան դեմ­քեր, ո­րոնք ոչ մի ա­ռու­մով խո­ցե­լի չեն, գրե­թե անհ­նար է. «Իրատես»

Նոյեմբեր 22,2019 09:30

Այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը սխալ­նե­րը սխալ­նե­րի հետևից է ա­նում։ Ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում չկա նաև այն պատ­ճա­ռով, որ Փա­շի­նյա­նը թի­կուն­քում չու­նի ընդ­դի­մա­դիր հզոր ուժ, ո­րը նրան միշտ զգոն է պա­հե­լու։ Նա, այս­պես ա­սած, «ար­խա­յին» է, քա­նի որ գի­տի, որ հա­սա­րա­կու­թյունն ի­րեն այ­լընտ­րանք չի տես­նում, չկա որևէ ուժ, ո­րով կցան­կա­նան ի­րեն փո­խա­րի­նել։

Ա­վե­լին, ե­թե նրա ընդ­դի­մա­խոս­ներն էլ նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն են ու նրանց հետ կա­պակց­ված ան­ձինք, Նի­կոլ Փա­շի­նյա­նը էլ ա­վե­լի հան­գիստ կա­րող է լի­նել, քա­նի որ ժո­ղո­վուր­դը նախ­կին նա­խա­գահ­նե­րի դեմ­քով քա­ղա­քա­կան ու­ժե­րին դեռ չի ըն­դու­նում։ Այ­սինքն, Փա­շի­նյա­նը շա­հե­կան վի­ճա­կում է, ե­թե նրան ընդ­դի­մու­թյուն են Սերժ Սարգ­սյա­նը և Ռո­բերտ Քո­չա­րյա­նը կամ նրանց հետ նույ­նաց­վող ան­ձինք։ Ան­կախ վեր­ջի­նե­րիս ին­տե­լեկ­տուալ մա­կար­դա­կից, պատ­րաստ­վա­ծու­թյու­նից ու զար­գա­ցա­ծու­թյու­նից այս պա­հին նման ընդ­դի­մու­թյու­նը հա­սա­րա­կու­թյա­նը մեր­ժե­լի է։

Այս ի­րա­վի­ճա­կում կամ պետք է թարմ ու­ժեր ստեղծ­վեն ու աս­պա­րեզ գան զերծ նախ­կին­նե­րի «պի­տա­կից», կամ Փա­շի­նյա­նի հան­դեպ վս­տա­հու­թյու­նը հաս­նի զրո­յա­կան մա­կար­դա­կի, երբ ցան­կա­ցած ուժ՝ նախ­կին կամ ներ­կա, հեշ­տու­թյամբ կտա­պա­լի նրան։ Ան­շուշտ, բա­վա­կան հա­րա­բե­րա­կան է «թարմ ուժ» ա­սա­ծը, քա­նի որ Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, բո­լո­րը բո­լո­րի հետ կա­պեր ու­նեն և ինչ-որ ժա­մա­նակ հա­մա­գոր­ծակ­ցել են։ Այս ի­րա­վի­ճա­կում պե­ղել ու գտ­նել «մաք­րա­մա­քուր» քա­ղա­քա­կան դեմ­քեր, ո­րոնք ոչ մի ա­ռու­մով խո­ցե­լի չեն, գրե­թե անհ­նար է։ Առն­վազն պետք է ու­նե­նալ այ­սօր­վա իշ­խա­նու­թյան կադ­րե­րից, ո­րոնք ոչ ճա­նա­պարհ են ան­ցել, ոչ կա­ռա­վա­րել գի­տեն, ոչ հաս­կա­նում են, թե ինչ կար­գա­վի­ճակ են զբա­ղեց­նում, ոչ էլ երկ­րին ու պե­տու­թյանն են պի­տա­նի։ Այ­սինքն, նրանց քա­ղա­քա­կան գոր­ծիչ հա­մա­րե­լը մեծ սխալ կլի­նի։

Բա­վա­կան բարդ գործ է հա­յաս­տա­նյան այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյու­նում գտ­նել իս­կա­կան քա­ղա­քա­կան դեմ­քե­րի, ո­րոնց շուրջ կա­րե­լի է ձևա­վո­րել հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը վա­յե­լող ընդ­դի­մա­դիր բևեռ։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930