Բազմաթիվ են փաստերը լրատվամիջոցներում, որ եղել են կեղծիքներ։ Այս մասին NEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով 1996թ. ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականին։
Վլադիմիր Կարապետյանը խուսափեց ուղիղ պատասխանել՝ արդյոք համաձայն է Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ։
«Հայտնի է, որ կեղծիքներ եղել են, հայտնի փաստ է գրանցված: Հիշում եք՝ այն ժամանակ իրավիճակն ինչպես էր, քանի ներկայացուցիչ ուներ հանձնաժողովում իշխանությունը, քանի ներկայացուցիչ ուներ ընդդիմությունը: Բազմաթիվ են փաստերը, համենայն դեպս, իմ կողմից ընթերցած լրատվամիջոցներում, որ եղել են, այո, կեղծիքներ, շատ դեպքեր եմ լսել, որ եղել են հանձնաժողովականների կողմից, նման ինֆորմացիա կա: Որեւէ նորություն չկա»,– ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: