«Մի՛ վախեցեք, վախենալու չենք»,- ԱԱԾ-ին է դիմում «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Գեւորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում ստվարաթղթե տանկով հարվածել է ԱԱԾ շենքին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:
Հասարակական կարգը խախտելու մեղադրանքով գործն ուղարկվել է դատարան:
«Պետք չէ վախենալ, վախի մթնոլորտ էլ պետք չէ: Թող իրենց տեսախցիկներով իրենց գործին նայեն, չվախենան, մի քիչ պարապմունքներ անեն, ավելի ամրապնդվեն: Մեր ԱԱԾ-ն թույլ է, չէի կարծում, որ այդքան թույլ կարող են լինել»,- ասաց Արտակ Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, այս գործը երկար ժամանակ ձգձգվում էր անհասկանալի պատճառներով. «Այս ամեն ինչն արդեն պետք է ավարտված լիներ: Երեւի ժամանակ էին ձգում, որ հասկանային՝ ինչ կարող են անել, ինչ՝ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ