Ի պարզաբանումն լրատվամիջոցներում լույս տեսած «Ենոքավանում կովկասյան հովազը հարձակվել է քաղաքացու վրա» վերնագրերով հրապարակումների՝ ցանկանում ենք նշել մի քանի մանրամասներ դեպքի վերաբերյալ:
Վերջինս տեղի է ունեցել Ենոքավան համայնքի բնակիչ և «Ապագա Տուր» ընկերության առաջատար ուղեկցորդ 35-ամյա Արման Գաբրիելյանի հետ, ով արդեն 17 տարուց ավել է, ինչ աշխատում է վերոնշյալ ընկերությունում:
Արմանը անտառ է գնացել իր ունեցած 97 խոզերին ստուգելու նպատակով, ինչի ժամանակ էլ հենց հովազը հարձակվել է նրա վրա: Լինելով փորձառու՝ նա արագ կողմնորոշվել է և ինքնապաշտպանվել: Արմանը, որպես ուղեկցորդ, վերապատրաստում է անցել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում և Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայում, տիրապետում է առաջին բուժօգնության բոլոր հմտություններին:
Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Արման Գաբրիելյանը անտառում ՉԻ գտնվել որսորդության նպատակով:
Այժմ նա ստանում է համապատասխան բուժում:
Մամուլի հաղորդագրություն