Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը…». Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի՝ իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելու մասին

Նոյեմբեր 21,2019 17:27

Մամուլում եւ սոցցանցերում քննարկման ու քննադատությունների առարկա է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը արված հայտարարությունը: Մասնավորապես, վարչապետը, խոսելով ատելության խոսքի մասին, ասել էր, որ «ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք եւ շուռ տվեց սեղանները»: Քննադատում են այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո որդու՝ Հիսուսի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս առնչությամբ ասաց. «Հիսուսը եղել է լուսավորիչ, մեծ մարդ է եղել, հզոր մարդ եւ փորձել է ժողովուրդների մեջ սերմանել բարություն, հանդուրժողականություն, վաղվա օրվա նկատմամբ վստահություն եւ այլն: Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում դրան, հիմա հավատում եմ, առավել եւս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ: Ես չեմ համեմատում Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ, բայց այն մոտեցումները, որ ինքն է ձեւավորում ու այն արժեհամակարգը, որով ինքը առաջնորդվում է, բարու, լուսավորի, հանդուրժողականության արժեհամակարգն է: Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը, հիմա էլ կարող է պատահի որոշ մարդիկ ճիշտ չեն գնահատում: Ես նորից եմ ասում՝ չեմ համեմատում, ինձ իրավունք չեմ վերապահում այդպիսի բան անել, բայց իմ համար Նիկոլ Փաշինյանը հույսի, լույսի հանդուրժողականության, սիրո սերմեր ցանող անհատականություն է, քաղաքական գործիչ»:

Նիկոլ Փաշինյանը Միլանում նաեւ հայտարարել էր՝ «Իտալիայում այսօր թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներները, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ՝ Վատիկանի որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին»: Արձագանքելով սրան՝ Փաշինյանին տեղեկացնում են, որ Վատիկանի «պադվալում» հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը ու այնտեղ ինքնամաքրվելու աշխարհընկալմամբ են մտնում, ոչ թե կոռուպցիոներ բռնելու: Աղազարյանն էլ հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պադվալներում թաքնված, ոչ թե թաղված, թաղվածը թաքնվածից տարբերվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930